Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ո՞Ւմ աչքն եք հանելու, պարոնայք «հեղափոխության հերոսներ»

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ո՞Ւմ աչքն եք հանելու, պարոնայք «հեղափոխության հերոսներ»
20.02.2014 | 16:44

Երբ Եգիպտոսում մարդիկ արյուն էին թափում, մեր, այսպես կոչված, ծայրահեղական ընդդիմությունը տենչում էր եգիպտական գարուն` հրճվելով Վրաստանի «վարդերի հեղափոխությամբ» և Ուկրաինայի «նարնջագույն» անալոգիայով: Եգիպտոսին հետևեցին Լիբիան և քաղաքացիական պատերազմը Սիրիայում: Այս արյունալի հեղափոխությունները ոչ մի դրական տեղաշարժ չբերեցին վերոնշյալ երկրներում, ինչի վառ ապացույցն է հեղափոխություններից հետո դժգոհ մնացած հասարակ ժողովուրդը:
Ինչպես ասում են` պատմությունը կրկնվելու հատկություն ունի, կամ էլ, մեր ռադիկալ ընդդիմության պարագայում, երևակայության պակաս կա: Այսօր, երբ Ուկրաինան, կարելի է ասել, խեղդվում է արյան մեջ, և իշխանության քաղաքական կուրսի փոփոխության հարցը, բառիս բուն իմաստով, վերածվել է քաղաքացիական պատերազմի, որը սպառնում է բաժանել Ուկրաինան, մեր հասարակությունում գտնվում են «սուրբ ընդդիմադիր խելոքներ», ովքեր Ուկրաինայի օրինակով Հայաստանում էլ քաղաքացիական պատերազմ սկսելու կոչեր են անում: Մասնավորապես` պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վերջերս հայտարարեց, թե Հայաստանում էլ քաղաքացիական պատերազմ է հասուսանում: Մի կողմ դնելով երկաթե փաստարկն առ այն, որ իշխանության կողմից ոչ պոպուլյար որոշումների կայացման դեմ պայքարը քաղաքացիական պատերազմ չէ, մի պահ կանգ առնենք Հայաստանում արյուն թափելու ընդդիմության համար այդքան փափագելի մտքի վրա: Ո՞ւմ արյունն եք թափելու, պարոնայք: Ո՞ւմ արյունն է թափվելու, երբ Րաֆֆին իր տիկնոջ և որդու հետ կրկին գնա Ծիծեռնակաբերդում ապահով աղոթելու: Ո՞ւմ արյունն է թափվելու, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2008-ի մարտի 1-ի նման պատճառաբանելով չեղած տնային կալանքը, պառկի քնելու: Ո՞ւմ արյունն է թափվելու, երբ ԲՀԿ-ն փոշմանի ու հանկարծ հայտարարի, որ ինքը այլընտրանք է, ոչ թե ընդդիմութոյւն: Ո՞ւմ արյունն եք թափելու և ո՞ւմ աչքն եք հանելու, պարոնայք «հեղափոխության հերոսներ»:
Այդքան մտահո՞գ էիք մարդկանց սոցիալական վիճակով, ժամանակին կողմ չքվեարկեիք կենսթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը, թե՞ այն ժամանակ կոալիցիոն կառավարության կերակրամանի քաղցրությունը լռեցրել էր սոցիալական խնդիրների դառնության համը:


Հ.Գ. Ուրիշի թափած արյամբ ձեր կեղտոտ PR-ը մի արեք ու հանուն Եվրոպայից կամ որևէ այլ երկրից եկող գրանտի քաղաքացիական պատերազմի և սեփական երկրի պառակտման փորձ մի արեք: Մարդկանց հիշողությունը կարճ է, բայց ոչ այնքան, որքան դուք կցանկանայիք:

Դիտվել է՝ 2773

Մեկնաբանություններ